18592 դիտում
14:46 23-07-2014
Արտակարգ իրավիճակ Վանաձորում. փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարի մեջից դուրս բերեցին քաղաքացուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացավ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 1/1 հասցեում գործող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարի մեջ քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերատիվորեն ժամանած Վանաձորի հրշեջները տեղի աշխատակիցների ուժերով հայտնաբերել են քաղաքացուն, ով կլինի միջին տարիքի տղամարդ, և փորձում են դուրս բերել ամբարից, իսկ դրսում նրանց սպասում են բժիշկները, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն քաղաքացուն:
Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը և դեպքի հանգամանքները:
***
15:05
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին, ում անունը Եղիշ է և ով կլինի մոտ 31 տարեկան, մահացավ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9603 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին