211652_close_icon
views-count32582 դիտում article-date 11:54 06-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ փրկարարները, պարեկներն ու բժիշկները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել վիրավոր քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիի հետնամասում գտնվող զառիթափում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի է ընկել և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադը։

Փրկարարները, Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Արսեն Մելքոնյանն ու պարեկ Վարազդատ Աթանյանը քաղաքացիների օգնությամբ պատգարակով վիրավոր քաղաքացուն դուրս են բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր