211652_close_icon
views-count10097 դիտում article-date 16:55 07-10-2023

Մեկումես ժամ է՝ Արագածի հրշեջ-փրկարարները Ծիլքար գյուղում մոտ 2 հեկտար հնձված ցորենի արտում սեփականատերերի կողմից կրակի մատնած ցորենի դաշտերում հերթապահություն են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ու կես ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները Ծիլքար գյուղի վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ  «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վարչական տարածքում գտնվող հնձված ցորենի դաշտերում քաղաքացիներն այրում են չոր խոտը:

Հրշեջները ժամանել են և արտերի սեփականատերերի հետ իրենց հսկողության տակ են վերցրել հրդեհը, որպեսզի այն չտարածվի հարևանությամբ գտնվող անտառներում:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Այս պահին հրշեջները հերթապահություն են իրականացնում:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր