«Օսնաբրյուկ» - «Բորուսիա». Մխիթարյանը հավասարեցնում է հաշիվը
Դորտմունդի «Բորուսիա»-ն ստուգողական խաղի շրջանակում ուժերը չափում է «Օոսնաբրյուկ» ակումբի հետ: Առաջին խաղակեսից հետո դորտմունցիները զիջում էին 0:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման և 65-րդ րոպեին վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:
Հավելենք, որ Դորտմունդցիների վերջին երեք ընկերական խաղերում Մխիթարյանը 4-րդ գոլը խփեց: