211652_close_icon
views-count2134 դիտում article-date 15:58 22-07-2014

Այսօր «Բորուսիա»-ն ընկերական խաղ կանցկացնի «Օսնաբրյուկ»-ի հետ

Դորտմունդի «Բորուսիա»-ն միջմրցաշրջանային փուլում իր երրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի գերմանական երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ: Խաղ կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին: Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական խաղերը դորտմունդցիները հաղթանակներով էին ավարտել: Առաջին խաղում Կլոպի սաները 4:1 հաշվով հաղթել էին «Հեսեն Կասսել»-ին, իսկ երկրորդ խաղում 4:3 հաշվով առավելության էին հասել «Հայդենհայմ»-ի նկատմամբ: Վերոնշյալ խաղերում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր