211652_close_icon
views-count1147 դիտում article-date 16:42 21-07-2014

Բուխարեստում տեղի է ունեցել «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառումը

Ս. թ հունիսի 28-ին Բուխարեստում` Գյուղի ազգային թանգարանում կայացել է «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառումը: Երեկոյի ընթացքում բանախոս Յոնուց Դումիտրեսկուն ներկայացրել է Անդրեյ Տարկովսկու կյանքի հայաստանյան էջերից մանրամասներ, ինչպես նաև հայ կինոգործիչների, մասնավորապես՝ Բագրատ Հովհաննիսյանի հետ համագործակցության վերաբերյալ: Այդ համագործակցության արդյունքում 1972 թվականին Անդրեյ Տարկովսկին Բագրատ Հովհաննիսյանի հետ սկսել է «Հնձանը» ֆիլմի նկարահանման աշխատանքները: «Տարկովսկին Հայաստանում» խորագրով երեկոյի ավարտին ցուցադրվել է Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմը (1973 թ.), որի գեղարվեստական ղեկավարն է Անդրեյ Տարկովսկին, իսկ սցենարի հեղինակը` Հրանտ Մաթևոսյանը:

Նմանատիպ նյութեր