211652_close_icon
views-count735 դիտում article-date 11:53 25-05-2015

Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում

Մայիսի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ռումին Շինականի ազգային թանգարանում ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Արևմտահայ կրթությունը» և «Հայկական հարսանիքն Օսմանյան կայսրությունում» թեմատիկ ցուցադրությունները: Միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումին Շինականի ազգային թանգարանը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ: Ցուցադրությունների շրջանակում մայիսի 23-ին նույն թանգարանի «Հորիա Բերնեա» դահլիճում ցուցադրվեցին «Արարատից Եվրոպա» և «Հայաստան. Նոյի երկիր» վավերագրական ֆիլմերը: Թանգարանի բակում կազմակերպվեց հայկական տոնավաճառ: Այս միջոցառումները եզրափակեցին Ռումին Շինականի ազգային թանգարանում ապրիլի 24-ին բացված «Հայկական պատումներ. Արարատից Ստրադա Արմենեասկա» խորագրով մեկամսյա ցուցահանդեսը, որ ներկայացնում էր Ռումինիայում ապաստանած հայերի պատմությունն ու առօրյան, մշակույթն ու ապրելակերպը:

Նմանատիպ նյութեր