Մալազիական Boeing-777-ի «սև արկղերը» Ուկրաինայում չեն
Հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում կործանված մալազիական Boeing-777 ուղևորատար ինքնաթիռի «սև արկղերը» Ուկրաինայում չեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Լիսենկոն:
Վերջինիս խոսքով՝ աշխարհազորայինները խոչընդոտում են օդանավի կործանման վայրում փրկարարների աշխատանքներին:
«Մեր փրկարարներն աշխատում են զինյալների կողմից եկող սպառնալիքի տակ: Որքան դի է դուրս բերվել և ուր են տարվել դրանք, ներկա պահին ոչ մի տեղեկություն չունենք»,-ասել է Լիսենկոն: