Մալազիական Boeing-777-ի կործանման օրը Դոնեցկում ուկրաինական ԶՀՀ-ներ են հայտնվել. ՌԴ
«Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing-777 օդանավի կործանման օրը Դոնեցկում տեղակայվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող «БУК-М1» տեսակի 3-4 դիվիզիոն զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Կարտապոլովը:
«Այդ ԶՀՀ-ներն ունակ են ոչնչացնել մինչև 35 կմ հեռավորության և 22 կմ բարձրության վրա գտնվող օբյեկտը: Ինչու՞ և ու՞մ համար էին տեղակայվել այդ ԶՀՀ-ները: Հայտնի է, որ աշխարհազորայինները ավիացիա չունեն»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ունի Boeing-ի կործանված վայրում տեղակայված ուկրաինական ԶՀՀ-ների դիրքավորման տիեզերական լուսանկարները:
«Առաջին 3 լուսանկարներն արվել են հուլիսի 14-ին: Առաջին լուսանկարում երևում են Լուգանսկից 8կմ դեպի հյուսիս արևմուտք տեղակայված БУК ԶՀՀ-ները»,-ասել է Կարտոպոլովը: