Մալազիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 272 մարմին
Դոնեցկի մարզում՝ մալազիական Boeing 777 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 272 ուղևորի մարմին։ Այս մասին հայտնում է INERFAX-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին։
«Այժմ հայտնաբերվել է 272 մարմին, որից 251֊ը գտնվում են «Տորեզ» կայարանի սառնավագոններում»,֊ հայտարարել է Յացենյուկը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայի արևելքում՝ մալազիական Boeing֊ի կործանման վայրում հայտանբերվել է 251 զոհվածի մարմին։