slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանը․ ՀԱ
211652_close_icon

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանը․ ՀԱ

views-count2295 դիտում article-date 09:59 19-07-2014
«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է արտահայտվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն: Այսպես. «Գազպրոմբանկը» իր դուստր բանկի միջոցով ի դեմս «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի», ներկայացված է նաև Հայաստանի բանկային համակարգում: «Գազպրոմբանկը» հայաստանյան «ԱռԷքսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» հարյուր տոկոսանոց սեփականատերն է, որը զբաղվում է առաջին հերթին Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ֆինանսական հոսքերի սպասարկմամբ: Բանկի հաճախորդների թվում են՝ «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Միջազգային էներգետիկ կորպորացիան», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և ռուսական կապիտալով բազմաթիվ այլ ընկերություններ: Իհարկե, «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն զբաղվում է նաև այն բոլոր գործառույթներով, որոնք իրականացնում են Հայաստանում գործող մյուս բանկերը: «Գազպրոմբանկի» նկատմամբ սահմանափակումների կիրառումը բնականաբար բացասաբար կազդի նաև բանկի հայաստանյան դուստր ձեռնարկության վրա: Դա կարող է արտահայտվել ինչպես ֆինանսական միջոցների սղության, այնպես էր ներդրումային ծրագրերի հետաձգման տեսքով: Հայաստանի տնտեսական դաշտում շատ ավելի բացասական կարող են լինել «Ռոսնեֆտի» նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքները: Թեև այս ընկերությունը Հայաստանում, կարելի է ասել, դեռևս ձևականորեն է ներկայացված, այնուհանդերձ դրա հետ կապված լուրջ ներդրումային սպասումներ կան: Խոսքը վերաբերում է առաջին հերթին «Նաիրիտի» հիմքի վրա կառուցվող նոր գործարանին, որտեղ ակնկալվում են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր