«Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից այդ երկրի հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշենք, որ Իտալիայի գլխավոր մարզչի պաշտոն թափուր է մնացել այն բանից հետո, երբ 2014 թվականի աշխարհի առաջնությունում անբավարար ելույթների պատճառով զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Չեզարե Պրանդելլին: Ինչ վերաբերվում է Կոնտեին, ապա իտալացի մասնագետը «Յուվենտուս»-ը լքեց Իտալիայի չեմպիոնի կոչումը երեք անգամ անընդմեջ հաղթելուց հետո: