Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
                        Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: 
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

