Անտոնիո Կոնտեն կգլխավորի Իտալիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Կարլո Տավեկիոն արդեն լուծել է իր առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը: Խոսքը գնում է Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Տավեկիոն այդ հարցում փոխհամաձայնության է եկել «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Նշվում է, որ իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև Եվրո 2016-ի ավարտը, ընդ որում Կոնտեն կհամակարգի նաև Իտալիայի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը:
Հիշեցնենք, որ նախկինում Կոնտեն հրաժարվել էր հավաքականը գլխավերելու առաջարկներից: