«Շալկե 04»-ի նախագահ Կլեմենս Տեննիսը ակումբի ղեկավարների կազմում մտադիր է պաշտոն առաջարկել իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին, ով ժամանակին հանդես է եկել գելզենկիրխենյան ակումբի կազմում:
« Մենք միշտ մտքում պահում ենք Ռաուլին պաշտոն առաջարկելու հարցը: Նրա հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք: Ռաուլը միշտ հնարավորություն ունի վերդառնալ «Շալկե 04»: Ակումբը նրան պատրաստ է պաշտոն առաջարկել ղեկավարների կազմում»,-ասել է Տեննիսը: