1304 դիտում
12:29 17-07-2014
Հուլիսի 18-ին հայտնի կլինեն 2014թ-ի Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները
Հուլիսի 18-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի միջազգային հանձնաժողովի որոշման արդյունքները կներկայացնեն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ-ից տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010թ-ի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունո Սանտոսը (Պորտուգալիա), իսկ 2012թ-ին` Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
ՀՀ ԳԱԱ
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
11:40 27-01-2014
Հայտնի են Grammy երաժշտական մրցանակի հաղթողների անունները. տեսանյութ
1121 դիտում
11:50 17-09-2014
Նախագահը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի հանձնման արարողությանը
2005 դիտում
20:30 08-06-2018
Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան