2044 դիտում
20:30 08-06-2018
Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները
Քիչ առաջ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի առաջին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրորդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) և Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։
Երկրորդ` կիսաեզրափակիչ փուլ անցած թավջութակահարները հունիսի 9-ին և 10-ին կատարումներով կներկայանան ժյուրիի առջև։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
18:19 12-10-2021
Հայտնի են ՀՀԽ անդամների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի հաղթողների անունները
1343 դիտում
12:29 17-07-2014
Հուլիսի 18-ին հայտնի կլինեն 2014թ-ի Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները
14572 դիտում
22:37 10-06-2017
Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am