Հայտնի են Grammy երաժշտական մրցանակի հաղթողների անունները. տեսանյութ
Լոս Անջելեսում հայտնի են դարձել Grammy երաժշտական մրցանակի հաղթողների անունները:
«Տարվա երգ» անվանակարգում հաղթել է 17-ամյա նորզելանդուհի Լորդը՝ իր Royals երգով (տեսանյութում)։
Մրցանակաբաշխությանը 7 անվանակարգերում առաջադրված Macklemore&Ryan Lewis ռեփ դուետը ստացել է 4 Grammy, այդ թվում` «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ ստեղծագործություն», «Լավագույն նոր կատարող», «Տարվա ռեփ կատարում»:
«Տարվա լավագույն դուետ» անվանակարգում հաղթել է ֆրանսիական Daft Punk խումբը:
Փոլ Մաքարթնին հաղթել է «Լավագույն ռոք երգ» անվանակարգում` Cut Me Some Slack-ի համար: Լավագույն ռոք ալբոմի համար մրցանակ է շնորհվել Led Zeppelin-ին` Celebration Day կենդանի կատարման տեսագրության համար:
«Լավագույն R&B ալբոմ» է ճանաչվել Ալիշա Քիսի Girl on Fire-ը, փոփ ալբոմ` Բրունո Մարսի Unorthodox Jukebox-ը, ժամանակակից ռեթ ալբոմի հեղինակ է ճանաչվել Ռիհանան:
Տարվա լավագույն տեսահոլովակի համար մրցանակը բաժին է ընկել Ջասթին Թիմբերլեյքին և Jay Z-ին: