Սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքվել են նախօրեին մամուլում տարածված լուրերն այն մասին, թե թուրքական իշխանությունները նախապատրաստվում են բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը:
[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1865]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը տեղեկացրել է, որ սահմանի բացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Բիլգիչն ընդգծել է, որ Հայաստանի հետ սահմանը փակվել է «Ադրբեջանի հողերի գրավման պատճառով» 1993-ին:
«Սահմանի բացումը, սակայն, Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության և կարգավորման գործընթացի համար հնարավորություն ապահովող զարգացումների շրջանակներում կարող է գալ օրակարգ: Այդ հարցում որոշիչ է լինելու բոլոր հարևանների հետ ունեցած խնդիրների լուծման համար Հայաստանի կողմից կամքի դրսևորումը և դրան համապատախսան քայլեր կատարումը»,- ըստ արտգործանախարության պաշտոնական կայքի` ասել է Թանժու Բիլգիչը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1865]այստեղ[/url]: