Հայաստանում երեխաներին առևանգելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան
Հայաստանի ոստիկանությունը հերքում է տարածված տեղեկությունները, թե Հայաստանում երեխաներ են առևանգվում և խոշտանգվում:
«Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում:
Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին», -այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: