211652_close_icon
views-count1299 դիտում article-date 17:24 03-07-2014

Սլավյանսկի արվարձաններում մարտեր են ընթանում

Սլավյանսկում, Կրամատորսկում և մերձակա գյուղերում այս գիշեր վերսկսվել են հրետանային գնդակոծումները։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ վկայակոչելով աշխարհազորայինների հայտարարությանը։ Նշվում է, որ մարտերի ընթացքում զոհվել է 1 մարդ։ «Նիկոլաևկա գյուղը ներկայումս մեր ձեռքի տակ է գտնվում։ Լուսադեմին այնտեղ մարտեր են ընթացել, մենք ունենք 1 զոհ և 1 վիրավոր, հակառակորդ կողմում ևս կորուստներ կան»,֊ հայտարարել է աշխարհազորայինների հրամանատարի օգնական Իգոր Ստրելկովը։

Նմանատիպ նյութեր