211652_close_icon
views-count674 դիտում article-date 11:36 24-06-2014

Սլավյանսկի արվարձաններում կրակոցներ են լսվել

Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի արվարձանային մասերում կեսգիշերին ինքնաձիգներից և համազարկերից արձակած կրակոցներ են լսվել։ Ինչպես ITAR-TASS֊ին պատմել է աշխարհազորայինների ներկայացուցիչը, դեռ պարզ չէ, թե որ մասից են կրակոցներն իրականացվել՝ հավելելով, որ կրակոցները լսվել են պարբերաբար։ Այնուհանդերձ հայտնի է դարձել, որ հունիսի 23֊ին՝ ժամը մոտ 15․00֊ին հերթական անգամ գնդակոծման է ենթարկվել Սլավյանսկի մոտ գտնվող Սեմյոնովկա գյուղը։ Ըստ ինքնապաշտպանության ներկայացուցչի խոսքերի՝ գնդակոծման հետևանքով վիրավորվել է մի քանի աշխարհազորային։

Նմանատիպ նյութեր