26433 դիտում
22:02 12-05-2014
Երևանում երիտասարդ աղջիկը BMW-ով բախվել է BMW X5-ին և 07-ին և տեղում մի իսկական շոու է ցուցադրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում BMW մակնիշի 77 NA 977 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հանրությանը հայտնի Մերգելյանի այգու տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին կայանված BMW X5 և ВАЗ 2107 մակնիշների ավտոմեքենաներին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանել ՃՈ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը եղել է երիտասարդ մի աղջիկ, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում:
Այս պահին ՃՈ հետաքննիչն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները փորձում են մեքենան վարած երիտասարդ աղջկան տեղափոխել բժշկական կենտրոն՝ սթափության աստիճանը պարզելու, սակայն նա մի իսկական շոու է սարքել և հրաժարվում է ենթարկվել բժշկական փորձաքննության:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 21-ամյա Նարինե Գեղամյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը՝ արդյո՞ք նա Ն. Գեղամյանն է, թե՞՝ ոչ: Այնուամենայնիվ, աղջիկը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+