1716 դիտում
09:00 02-07-2014
Մենք ՀՀ կառավարությունից, երկրի նախագահից սպասում ենք կոնկրետ ազդակների. Ջոն Հեֆերն․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հատված հարցազրույցից.
[b]«Վերջին տարիներին ԵՄ-ն ջանք չէր խնայում Հայաստանի հետ եվրաասոցացման հայտնի համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու համար, Հայաստանն էլ կարծես այդ փաստաթուղթը ստորագրելու ձգտում ուներ, սակայն ամեն ինչ ձախողվեց. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումից հետո ոչ միայն Բրյուսելի եւ ԵՄ հետ հարաբերությունները լուրջ հարված ստացան, այլեւ ընդհանրապես Արեւմուտքի հետ Հայաստանը սկսեց ավելի զգուշավոր հարաբերվել, այդ թվում` ԱՄՆ հետ, ու քանի որ ԱՄՆ-ն եւս պաշտպանում էր Հայաստանի` ԵՄ-ին ասոցացվելու նախաձեռնությունը, կխնդրեի` գնահատեք սեպտեմբերի 3-ից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ հանգրվանը:[/b]
Դուք իրավացի եք: Ես արդեն շուրջ երեք տարի է` այստեղ դեսպան եմ, եւ այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգները միշտ պաշտպանել է Հայաստանի եվրաինտեգրման ուղին: Ես այդ ժամանակահատվածում հրապարակավ եւ մասնավոր հանդիպումների ժամանակ միշտ պաշտպանել եմ Հայաստանի եվրաինտեգրման, եվրաասոցացման մոտեցումը, քանի որ գտնում եմ, որ դա ճանապարհ էր, որ կարող էր դրական ելք ապահովել Հայաստանի համար: Սեպտեմբերին, ինչպես Դուք նշեցիք, նախագահը որոշեց հայտարարել, որ Հայաստանը անդամագրվելու է Մաքսային միությանը: Մենք հարգում ենք այդ որոշումը: Ամեն երկիր ինքն է որոշում կայացնում, թե ինչ միությունների, ինչ ընկերակցությունների է անդամագրվում: Ես ինքս չգիտեմ` ինչ պատճառներով Հայաստանը ԵՄ ճանապարհով ընթանալու մտադրությունը փոխեց եւ այլ ուղղությամբ ընթացավ: Ես ուղղակի այս գործընթացին հետեւել եմ որպես Հայաստանի բարեկամ, որոշումների կայացման ընթացքին տեղյակ չեմ:
Ի՞նչ ենք փորձել անել մենք` Միացյալ Նահանգները, Եվրամիությունը. ես հիմա խոսում եմ ԱՄՆ մասին: Մենք փորձել ենք առաջարկել կառավարությանը, ընկերություններին` հետագա աշխատանք այնպիսի հարցերի շուրջ, որոնց իրականացման ուղղությամբ իրենց մոտ քաղաքական կամք կա: Մենք կառավարությունից, երկրի նախագահից սպասում ենք կոնկրետ որոշակի ազդակների` այդ հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության վերաբերյալ, եւ նման ազդակների առկայության պարագայում պատրաստ ենք աշխատել տնտեսական, քաղաքական, անվտանգության եւ այլ հարցերին առնչվող ուղղություններով, եթե այդ ոլորտներում Հայաստանի կառավարության, ղեկավարության կողմից կա քաղաքական կամք»:
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
10:45 15-10-2014
Ջոն Հեֆերն՝ «Մեր խնդիրն է, որ Հայաստանը շարունակի նայել դեպի Արևմուտք». Ժամանակ
1423 դիտում
11:12 21-08-2014
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն. տեսանյութ
4310 դիտում
10:45 03-07-2018
Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմնարար ազդակների․ «Ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»