Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն. տեսանյութ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ղարաբաղյան հակամարտությանը նվիրված, հայերենով տեսաուղերձում ասել է, որ սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածության մեղմացման և հրադադարը հարգելու ուղղությամբ:
Աղբյուրը` Armnewstv.am