2289 դիտում
09:28 01-07-2014
Պղնձամոլիբդենայինի աշխատակցի առեղծվածային մահը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին Մեղրիի անցակետում լարված իրավիճակ է եղել: Տեղի բնակիչները փորձել են Արաքս գետում փնտրել Ագարակ քաղաքի բնակիչ Ջենիկ Խաչատրյանի դին, սակայն իրանական կողմի սահմանապահները չեն ընդառաջել բնակիչների խնդրանքին: Նախնական տեղեկություններով՝ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի պոմպավար Ջենիկ Խաչատրյանի մահը վրա է հասել ձկնորսության ժամանակ՝ հոսանքահարումից։
Դենիկ Խաչատրյանն (մահացածի եղբայրը), անդրադառնալով այն վարկածին, թե եղբոր մահը վրա է հասել էլեկտրական հոսանքի օգնությամբ ձուկ որսալու պատճառով, պատասխանեց. «Վաղ առավոտյան կոմբինատի աշխատակիցներից ոչ ոք չէր գնա ձկնորսությամբ զբաղվելու: Չեմ կարող ստել և ասել, որ նա ձկնորսությամբ չի զբաղվել, զբաղվել է, բայց ոչ էլեկտրական հոսանքի միջոցով: Բայց այստեղ կա մի բան, այն, որ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ նրա մահվան պատճառը հոսանքահարումը չի եղել: Այն տեղում, որտեղ իմ եղբայրն էր աշխատում, սովորաբար պետք է երկու աշխատող լիներ, քանի որ սահմանին են, հոսանքի հետ գործ ունեն, մարդ են, վատանալ կա, բայց արդեն երկու տարի էր, ինչ ինքը մենակ էր աշխատում: Ինչ ասեմ, հիմա սպասում ենք փորձաքննության մյուս արդյունքներին, որպեսզի հասկանանք, թե ինչ է եղել»:
Ի դեպ, ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, սահմանապահները նրան հայտնել են, որ կոմբինատի նշված հատվածում առանց անցաթղթի ոչ ոք չի կարող մուտք գործել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6330 դիտում
10:37 20-10-2021
Տիգրան Ավինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն․ «Հրապարակ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»