Ողբերգական դեպք՝ Էջմիածնում․ հայտնի «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի քարի արտադրամասում շիրմաքարի համար տեղափոխված հսկայական քարը «KamAZ»-ի վրայից իջեցնելիս ընկել է աշխատակցի վրա․ բժիշկները արձանագրել են նրա մահը
Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Մաստեր Մեդ» ԲԿ-ի շտապբուժօգնությունից և հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Մ․ Հ․-ն, ով հանդիսանում էր «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի շրջանակներում գործող Էջմիածին-Մարգարա խճուղի հասցեում գտնվող քարի արտադրամասի աշխատանքները համակարգող և պարտավոր լինելով պահպանել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված կանոններն ու պահանջները, չի կատարել դրանք, ինչի արդյունքում նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, շիրմաքարի համար օգտագործվող մեծ քարաբեկորը «KamAZ» մակնիշի բեռնատարից իջեցնելու ժամանակ ընկել է նշված արտադրամասում որպես բանվոր աշխատող 56-ամյա Հրաչիկ Մ․-ի վրա, ով տեղում մահացել է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։