Ռոբերտո Բաջոն կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը
Իտալացի լեգենդար խաղացող Ռոբերտո Բաջոն կարող է ստանձնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Football Italia-ն: «Սկուադրա աձուրիայի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուներ են համարվում նաև Մասիմիլիանո Ալեգրին, Ռոբերտո Մանչինին, Լուչիանո Սպալետտին և Ֆրանչեսկո Գվիդոլինը:
Նշենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունում անհաջող ելույթների հետևանքով Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրաժարական էր տվել: