Անչելոտին պատրաստ է գլխավորել Իտալիայի հավաքականը
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստ է գլխավորել Իտալիայի հավաքականը:
Հավաքականի գլխավոր տնօրեն Մայքլ Ուվան Անչելոտիի հետ արդեն քննարկել է նշանակման հարցը:
Այսօր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն միջնորդի միջոցով նույնպես դիմել է 58-ամյա մասնագետին:
Անչելոտին ցանկանում է իր նշանակման առթիվ կոնկրետություն իմանալ, ինչպես նաև՝ աշխատել այն մարզչական թիմով, որը անձամբ կհավաքի:
Հիշեցնենք, որ երեկ Ջամպիերո Վենտուրան հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ թիմը չկարողացավ նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր: