Իրավիճակը այսօր Աֆրիկյանների տան մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 24-ին, իրավիճակը շարունակում է լարված մնալ Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ Աֆրիկյանների տան մոտ:
Հնագույն պատմամշակութային շենքի ապամոնտաժմանը դեմ կանգնած մի խումբ երիտասարդներ և ակտիվիստներ շարունակում են պայքարը:
Ողջ օրվա ընթացքում շինության հարևանությամբ ծառայություն էին իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները:
Մի քանի ակտիվիստներ հենց տեղում բերման էին ենթարկվել, երբ նրանք սկսեցին ձեռքերով ու ոտքերով խփել երկաթյա ցանկապատին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16960/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, բախում էր տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև Երևանի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող Աֆրիկյանների տան մոտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող Աֆրիկյանների տունն էր, որի տարածքը ըստ բնակիչների գնել էր մի պարսիկ և պատրաստվում էր ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:
Ըստ նախնական տեղեկությունների ոստիկանության Կենտրոնականի բաժին էին բերման ենթարկվել մի քանի քաղաքացիներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի