Լարված իրավիճակ Երևանում. Աֆրիկյանների տան մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ բախում է տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև Երևանի Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող Աֆրիկյանների տան մոտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը ըստ բնակիչների գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:
Ըստ նախնական տեղեկությունների ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացիներ:
SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի