1380 դիտում
22:49 27-06-2014
Հանրային խորհուրդը պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Աֆրիկյանների տան մասունքները քայքայումից փրկելու համար
Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը Երևանում պատմամշակութային ժառանգություն համարվող Աֆրիկյանների տան վերաբերյալ Հանրային խորհրդի պահանջներն է հասցեագրել է ինչպես ՀՀ մշակույթի նախարարությանն, այնպես էլ Երևանի քաղաքապետարանին և տարածքի շահագործման իրավունք ստացած ընկերությանը:
Ինչպես այսօր հրավիրված խորհրդի նիստում ներկայացրել է ենթահանձնաժողովը, Աֆրիկյանների տան վերաբերյալ Հանրային խորհրդի պահանջները հետևյալ են. դադարեցնել ապամոնտաժումը, անհապաղ քայլեր ձեռնարկել շենքի մասունքները քայքայումից փրկելու համար, ետ բերել քարերը և վերականգնել շենքի ամբողջական պատկերը և չեղյալ համարել հուշարձանների տեղափոխման որոշումը:
Հանրային խորհուրդը վերոնշյալ գերատեսչություններից պահանջել է նաև ապահովել հուշարձանի ամբողջական պահպանությունն ու ինտեգրումը քաղաքի այդ հատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1947 դիտում
13:26 18-02-2022
Անհապաղ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու համար. Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Այս բաժնից
571 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
922 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել