Յուրա Մովսիսյանը` տարվա լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
2013 թվականի ընթացքում «Սպարտակ»-ի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մոսկավյան ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում այցելուների 22,61 %-ը քվեարկել են հայ ֆուտբոլիստի` «Կուբան»-ի դարպասը խփած գոլի օգտին: Երկրորդ տեղում է Դենիս Գլուշակովի՝ «Զենիթի»-ի դարպասը խփած գնդակն է` 21,86%, իսկ երրորդ տեղում կրկին Մովսիսյանի գոլն է, որ հայը հարձակվողը խփել էր «Թերեք»-ի դարպասը` 21.77 %: