211652_close_icon

Երկաթուղուց պղնձե մալուխ գողացողը խոստովանեց հանցանքը

views-count4002 դիտում article-date 14:11 21-06-2014
Ապրիլի 21-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել էր Արտաշատ-Մասիս երկաթգծի Բուրաստան գյուղում գտնվող կամրջի հատվածից 47 մ պղնձե մալուխ գողանալու մասին: Հունիսի 20-ին ոստիկանության քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Մկրտիչ Հենրիկի Ս.-ն: Նա խոստովանել է հանցանքը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր