211652_close_icon
views-count1100 դիտում article-date 09:54 21-06-2014

ԱԺ-ում կկրճատեն լրագրողների թիվը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում փորձում են ոչ միայն կարգի բերել ԱԺ-ն «ռեստորանի, գիշերային ակումբի» տեղ դրած լրագրողներին և պատգամավորների օգնականուհիներին` դրես-կոդ սահմանելով, այլև Գալուստ Գրիգորիչն ակնարկել է լրագրողների քանակի մասով: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների քանակը 300-ից ավելի է, այսուհետ մտադիր են հավատարմագրել միայն 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին: «Փաստորեն, ցանկանում եք նոր մոտեցո՞ւմ հանդես բերել հավատարմագրման հարցում»,- հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին: «Ես պառլամենտում աշխատանքի մեծ փորձ ունեցող լրագրողների հետ հանդիպում կունենամ ու ինչ-որ բան եթե ունենամ, իրենց հետ կխոսեմ, այո, կա իրենց հետ հանդիպելու, զրուցելու, իրենց լսելու ցանկություն»: Թովմասյանը, փաստորեն, չի հոգնել սկանդալներից, որոշել է հիմա էլ լրագրողական համայնքին ձեռնոց նետել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր