ՊԵԿ-ից 45 ավտոմեքենա կկրճատեն
Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նախագիծ, որով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող ավտոմեքենաները հանձնում են այլ գերատեսչությունների:
Մասնավորապես, նախագծից տեղեկացանք, որ մեքենաները կտան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը (28), քննչական կոմիտեին (5), բնապահպանության և ընդերքի պետական տեսչական մարմնին (6) և Արցախի հանրապետության ֆինանսների նախարարությանը (6):
Ընդհանուր մեքենաների թիվը 45-ն է, որոնք տրվում են այլ գերատեսչությունների և որպես հիմնավորում բերված է ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելը և դրանք օպտիմալացնելը: