1082 դիտում
23:39 18-06-2014
Հայ արտիստներն ընդդեմ` հեղինակային իրավունքները խախտողների. տեսանյութ
Հայաստանում շոու-բիզնես չկա: Սա երիտասարդ հեղինակ-կատարող Նիկ Եգիբյանի կարծիքն է: Ավելին, նա վստահ է` հայ ստեղծագործողները հեռանում են, որովհետև նրանց իրավունքները պաշտպանված չեն տեղական շուկայում: Օրենքի առումով բողոքելու տեղ չունեն: «Հայ հեղինակ»-ը տարածաշրջանում առաջինն էր, որ միացավ միջազգային կոնվենցիաներին, ստորագրեց բոլոր փաստաթղթերն ու հայերի մտավոր սեփականությունը պաշտպանեց նաև համաշխարհային հարթակում: Այլ հարց է, որ իրական կյանքը տարբերվում է փաստաթղթայինից:
Նախկինում հայ կատարողներն էին թարգմանում օտարալեզու հիթերը, այժմ ավելի հաճախ տեսնում ենք, որ մեր երգիչների կատարումներն են կրկնօրինակում: Տեխնիկայի զարգացման հետ հեղինակային իրավունքները պաշտպանելն ավելի դժվար է, հայաստանյան դատական համակարգն էլ առայժմ փորձ չունի:
Ամերիկյան դեսպանատունը Միացյալ նահանգների դեպարտամենտի ծրագրով նախատեսում է «Հայ հեղինակ» կազմակերպությանը աջակցել հասարակությանը տեղեկացնելու հարցում: Առաջին քայլը հունիսի 21-ին Գաֆեսճեան պարտեզներում կազմակերպվող համերգն է` իրենց հեղինակային իրավունքները պաշտպանած արտիստների մասնակցությամբ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29848]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19256 դիտում
22:58 20-03-2020
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3352 դիտում
23:33 28-06-2020
«Ռոլինգ Սթոունզը» Թրամպին սպառնացել է դատի տալ՝ հեղինակային իրավունքները խախտելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
949 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
1924 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2542 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը