8544 դիտում
11:47 14-04-2016
Վիլնյուսում Հայաստանի և Արցախի դրոշը պատվով ծածանած արտիստներն իրենց հաղթանակը նվիրել են հայ զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 4 -9-ը Վիլնյուսում կայացել է «Music League Talent 2016» միջազգային վոկալ մրցույթ: Չնայած Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Հայաստանն ու Արցախը ներկայացրած մասնակիցները՝ Մարիաննա Լիման և Սար Սարգսյանը, որոշել են չչեղարկել իրենց մասնակցությունը, ավելին՝ ապացուցել, որ հայն ու արցախցին միշտ հաղթող են:
Մարիաննային և Սարին մրցույթում ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացան՝ ի դեմ Արման Ղուկասյանի: Բարիտոն Սար Սարգսյանը ներկայացել է Հայաստանի և Արցախի դրոշի ներքո:
Մրցույթում տարբեր երկրներից 600 մասնակիցների հետ պայքարում Սար Սարգսյանը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը: Մեր թղթակցի հետ զրույցում երգիչն ասաց, որ այս մրցույթն իր համար առանձնացել է մյուս մրցույթներից:
«Մրցույթին մասնակցելու հայտում իտալերեն երգ էի ներկայացրել, սակայն մրցույթի օրը կազմակերպիչներին խնդրեցի թույլ տալ փոխել երգս՝ պատճառաբանելով այդ օրերին տիրող բոլորի համար ցավալի իրավիճակը:
Խնդրեցի կատարել Ռոբերտ Ամիրխանյանի և Լյուդվիգ Դուրյանի «Հեյ Արցախ» երգը, որին շատ դժվարությամբ, բայց համաձայնեցին կազմակերպիչները: Երգ փոխելը որևէ քաղաքական նպատակ չէր հետապնդում, ուղղակի այդ պահին դա նվազագույնն էր, որ կարող էի անել սահմանին կանգնած մեր զինվորի համար»,-ասաց երգիչը:
Մեր թղթակցի հետ զրույցում Սարը նշել է, որ երգը փոխելու թույլտվությունից հետո մտածել է, որ մրցանակային տեղ չի զբաղեցնի, որը նրա համար արդեն կարևոր էլ չի եղել, սակայն արի ու տես, որ միջազգային ժյուրին հասկացել ու գնահատել է երգը: Կատարումից առաջ Սար Սարգսյանը հայտարարել է, որ երգը նվիրում է բոլոր նրանց, ովքեր այս պատերազմական իրավիճակում Արցախի կողքին են: Մրցույթում նա զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը և հաղթանակը ևս նվիրել հայ զինվորին:
«Music League Talent 2016»-ում մեր մյուս մասնակիցը՝ Մարիանա Լիման, ճանաչվել է լավագույն ջազային կատարող: Երգչուհին ներկայացրել է Նարինե Զարիֆյանի «Our blues» երգը, որի խոսքերի հեղինակներից մեկը ինքն է:
«Այս օրերին և ինձ և Սարին դժվար էր կենտրոնոնալ: Մենք ելույթից առաջ տեղեկանում էինք հերոսի մահով զոհված մեր տղաների մասին և թվում էր, թե չենք կարողանա բեմ բարձրանալ: Սակայն անհրաժեշտ պահին հավաքեցինք մեզ և բեմ բարձրացանք մի նպատակով՝ Արցախի և Հայաստանի դրոշը պատվով ծածանելու»,-ասաց երգչուհին:
Հաղթանակի առթիվ շնորհավորում ենք Սարին և Մարիաննային և մաղթում նոր հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
964 դիտում
19:33 28-09-2023
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
655 դիտում
18:37 22-11-2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
607 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն