3640 դիտում
15:33 16-06-2014
Հայաստանում անապատացման դեմ պայքարի հարցը ռազմավարական նշանակության ունի. ՀՀ Բնապահպանության նախարարություն
1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Սակայն այդ, օրվա նպատակը ոչ միայն խնդիրների մասին քննարկումն է, այլ նաև լուծումների բացահայտումը:
Հողերի կայուն կառավարման և ճիշտ պլանավորման միջոցով հնարավոր է անապատացման և երաշտի հետևանքները ոչ միայն նվազեցնել, այլ նույնիսկ կանխարգելել:
Անապատացման գործընթացները կարող են արագ զարգանալ շարունակական և ոչ կայուն գյուղատնտեսական ու անասնապահական պրակտիկայի կիրառման ժամանակ: Անապատացման, հողերի դեգրադացիայի և երաշտի հետևանքները, առավել ծայրահեղ է արտահայտվում աղքատ գյուղական բնակչության մոտ: Մոտավորապես 1,5 միլիարդ մարդ աշխարհում ուղղակի կախվածության մեջ են չորային հողերից, ինչը իրենց ապրուստի միակ միջոցն է: Անապատացման և հողերի դեգրադացիայի խնդիրների հետ առնչվում են ավելի քան 110 երկրներ:
Ռիո+20 վերջնական զեկույցում նշված է, որ անապատացումը, հողի դեգրադացիան և երաշտը գլոբալ մասշտաբի խնդիրներ են, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում բոլոր երկրներում կայուն զարգացման հասնելու համար: Կայուն զարգացման համատեքստում պետք է ձգտել հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին, ինչը խթան կհանդիսանա ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի համար: Հողերի չեզոք դեգրադացիան ենթադրում է բարելավել հողային ռեսուրսների վիճակը (հող, ջուր, կենասաբազմազանություն) տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտների համար, ինչը համահունչ է էկոհամակարգային մոտեցմանը:
2014թ. անապատացման դեմ պայքարի օրվա նպատակներն են`
1. Կենտրոնացնել ուշադրությունը հողերի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ:
2. Մոբիլիզացնել աջակցությունը հողերի կայուն կառավարման համար:
3. Կոչ անել ներառելու հողերի պահպանության և սննդամթերքի անվտանգության հարցերը Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային քաղաքականության մեջ:
2014 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է՝ հարմարվողականությունը հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա, որի կարգախոսն է՝ <<Հողը պատկանում է ապագային - Պահպանենք այն կլիմայի փոփոխությունից>>:
Այդ թեման ընտրվել է հարմարվողականության ներուժի իրազեկության բարձրացման համար՝ հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա:
Հարմարվողականությունը հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա ենթադրում է բնական համակարգերի ուժեղացում, մեղմելու/նվազեցնելու կլիմայի փոփոխության հետ կապված բացասական հետևանքները:
Երբ էկոհամակարգը առողջ է, այն ավելի քիչ է խոցելի կլիմայի փոփոխության հետևանքներին և ռիսկերին: Հողերի կայուն կառավարումը մեծացնում է ինչպես հասարակության, այնպես էլ էկոհամակարգի կայունությունը:
Էկոհամակարգը, դա միմյանց հետ փոխազդող կենդանի օրգանիզմների և դրանց բնակության անկենդան միջավայրի գործառական ամբողջություն է։
Մարդը էկոհամակարգի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր էկոհամակարգ ապահովում է մեր կյանքը բազմաշերտ ձևով, ինչը տնտեսական տեսանկյունից կարելի է բնութագրել որպես էկոհամակարգային ծառայություն:
Էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունները հիմնականում ունեն ապահովող (սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, վառելիք, հումք), կարգավորիչ (կլիմա, բնական աղետների և համաճարակների կանխում, ապաստաններ, կենսամիջավայր, էրոզիայի կանխում), մշակութային (գեղագիտական, կրոնական, գիտաճանաչողական, սոցիալական և հոգևոր արժեքներ, ավանդույթների ձևավորում, ռեկրեացիոն ռեսուրսներ) և աջակցող (հողագոյացում, ֆոտոսինթեզ, ազոտի, ածխածնի, թթվածնի, ջրի շրջանառություն) նշանակություն: Էկոհամակարգային ծառայությունները տնտեսական արժեք են ներկայացնում և պետք է ինտեգրվեն երկրի տնտեսության ընդհանուր համակարգում:
Էկոհամակարգերի ոչ ճիշտ օգտագործումը մեծացնում է խոցելիությունը բացասական երևույթների նկատմամբ:
Էկոհամակարգերին բնորոշ է փոփոխություններին հարմարվելու և ինքնավերականգնվելու հատկությունը, սակայն առավելագույն խախտմանը հասնելու դեպքում, դրանց բնույթը կարող է փոխվել:
Անապատացումը կարելի է բնութագրել չորային շրջաններում որպես հողի դեգրադացիան եզրափակիչ փուլ Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման և մեծ վնասներ է կրում և բերում բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը:
Հողերի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով որոշ դեպքերում առաջանում է հողերի կոշտացում, ինչի պատճառով ջուրը չի կարող թափանցել և լցվել ստորգետնյա աղբյուրները:
Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի հարցը ռազմավարական նշանակության ունի և ներառված է 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:
Պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից տրամադրված միջոցների հաշվին, հանրապետությունում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր, ուղղված անապատացման երևույթների հարցերին:
Նշված ծրագրերը ուղղված են մոնիտորինգի (շրջակա միջավայրի, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի և այլն), իրիգացիոն համակարգերի և կոլեկտորադրենաժային համակարգի վերականգնման ու զարգացման, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման,սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքների, անտառների վերականգնման, չքավորության նվազեցման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, արոտավայրերի վերականգնման, ջրածածկման և հեղեղումների կանխարգելման, գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման, հողային ռեսուրսների կայուն կառավարման, բնակչության իրազեկությանն բարձրացման և այլ հարցերին:
ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարության ծրագրով նախատեսվում է նախկինում մշակված գործողությունների ազգային ծրագրերը վերանայել և համապատասխանեցնել 10-ամյա ռազմավարության պահանջներին:
Ներկայումս իրականացվում է <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի ներդաշնակեցում>> ծրագիրը, որի շրջանակներում մինչև 2014թ. վերջը նախատեսվում է ԳԱԾ-ը վերանայել և համապատասխանեցնել ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցայի 10-ամյա ռազմավարության ծրագրի պահանջներին:
Նմանատիպ նյութեր
1695 դիտում
14:54 22-07-2014
«Զիկատար» բնապահպանական կենտրոնում քննարկվել են անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի հետ կապված հարցեր
1811 դիտում
14:42 16-06-2015
Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է
1254 դիտում
18:39 17-06-2016
Հունիսի 17-ը` անապատացման դեմ պայքարի միջազգային օր
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը