1814 դիտում
14:42 16-06-2015
Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է
1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով:
Աշխարհում 2012-2014թթ. ընթացքում մոտ 805 մլիոն մարդու համար սնունդը չի բավարարել, ասվում է 2014թ. սննդի անվտանգության վիճակի զեկույցում, այսինքն ութ մարդուց մեկի համար սնունդը չի բավարարել: Այդ մարդկանց մեծամասնությունն ապրում է զարգացող երկրներում: Չնայած նրան, որ Հազարամյակի Զարգացման Նպատակների <<սովի թիրախով>> զգալի առաջընթաց է նկատվել, սակայն անհավասար առաջընթաց է նկատվում տարբեր տարածաշրջաններում և երկրներում:
Սովի դեմ պայքարը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ տնտեսական զարգացումից մինչև բնական աղետների ժամանակ սննդի օգտագործման
կառավարման հարցերը: Այնուամենայնիվ, այստեղ որոշիչ է հողի դերը: Մեր սննդի կալորիաների ավելի քան 99.7% գալիս է հողից: Պարենային անվտանգությունն ապահովելու համար պետք է վերականգնել դեգրադացված հողերը:
Չոր հողերը ջուր վատ են կլանում և շատ խոցելի են բնական և մարդածին խախտումների նկատմամբ:
Համաշխարհային զարգացման օրակարգը 2015թ. հետո նախատեսում է օգտագործել հողի չեզոք դեգրադացիան որպես միջոց մեղմելու աղքատությունը և սովը:
Սովի վերացումը (Նպատակ 2) հանդիսանում է 2015թ. հետո նախատեսված նպատակներից մեկը, ինչը առաջարկվել է Կայուն Զարգացման Նպատակների Բաց աշխատանքային խմբի կողմից: Իսկ դեգրադացված հողերի վերականգնումը նախապայմանների թվում է և առաջարկված է Նպատակ 15-ում, մասնավորապես նպատակ 15.3-ում:
Նպատակ 15 - ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ և հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում:
Նպատակ 15.3 – մինչև 2020թ. անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում (այդ թվում՝ անապատացումից, երաշտից և հեղեղումներից վնասված հողերը), ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեդրադացիայի:
2015թ. անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է <<բոլորի համար հասնել պարենային անվտանգությանը, հիմնվելով կայուն պարենային համակարգերի վրա>>, ինչը համահունչ է նշված նպատակների հետ:
Օրվա նպատակն է՝ 2015թ. հետագա գործընթացների համար ամրապնդել կապը Նպատակ 2 և Նպատակ 15 միջև օգտագործելով նաև իրազեկության բարձրացումը:
Օրվա կարգախոսն է. <<Անվճար սնունդ չի լինում: Ներդրում կատարեք հողերի առողջացման համար:>>:
Օրվա թեմայի և կարգախոսի հետ կապված կոչ է արվում.
1. Չորային տարածաշրջաններում հողերի կայուն կառավարում, հատկապես խելամիտ գյուղատնտեսության և հարմարվողականություն փոփոխվող կլիմայի նկատմամբ,
2. Փոքր ֆերմերների համար տեխնոլոգիաների մատչելիություն և հողային իրավունքների ապահովում:
3. Ճանաչել և սովորել լավագույն հողօգտագործման փորձը, որն ուղղված է էկոլոգիայի և պարենի արտադրության հավասարակշռված մոտեցմանը:
4. Խթանել ներդրումների աճին՝ ապահելու հողի կայուն կառավարման փորձի ստեղծումը և սննդի կայուն համակարգերի պահպանումը:
5. Ճանաչել անապատացումը որպես անտեսանելի պոտենցիալ սպառնալիք վնասվող երկրների անվտանգության, խաղաղության և կայունության համար (օրինակ, սննդի և ջրի սակավություն և բնապահպանական հարկադիր արտագաղթ):
Համաշխարհային օրվա նպատակն է՝ ուղերձ ուղարկել հանրությանը և որոշում կայացնողներին արմատախիլ անելու սովը և աղքատությունը, ինչը սերտորեն կապված է հողերի չեզոք դեգրադացիայի հացի լուծման հետ:
Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի հարցը ռազմավարական նշանակության ունի և ներառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերում:
Պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից տրամադրված միջոցների հաշվին, հանրապետությունում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր, ուղղված անապատացման երևույթների հարցերին: Նշված ծրագրերը ուղղված են մոնիտորինգի (շրջակա միջավայրի, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի և այլն), իրիգացիոն համակարգերի և կոլեկտորադրենաժային համակարգի վերականգնման ու զարգացման, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքների, անտառների վերականգնման, չքավորության նվազեցման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, արոտավայրերի վերականգնման, ջրածածկման և հեղեղումների կանխարգելման, գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման, հողային ռեսուրսների կայուն կառավարման, բնակչության իրազեկության բարձրացման և այլ հարցերին:
Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվում է <<Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը. գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին>> պիլոտային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է Հայաստանում ընտրել 2 տարածք (յուրաքանչյուրը ոչ պակաս 20 000 հա): Ընտրվել են ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներ: Ընտրված տարածքների համայնքներում սկսվել են ուսումնասիրություններ կապված հողերի չեզոք դեգրադացիային հասնելու հնարավորությունների հետ: Արդյունքում հնարավոր կլինի գնահատել հողերի չեզոք դեգրադացիայի հասնելու հնարավորությունը Հայաստանում:
ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարության ծրագրով նախատեսվում է նախկինում մշակված գործողությունների ազգային ծրագրերը վերանայել և համապատասխանեցնել 10-ամյա ռազմավարության պահանջներին:
2015թ. մայիսի 27-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ <<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը>>: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ծրագրի մշակման հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2012թ.: ՀՀ բնապահպանության և ԳԵՀ միջև բանակցությունների արդյունքում հնարավորություն ընձեռնվեց աջակցություն ստանալ <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի ներդաշնակեցում>> ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում նախատեսվում էր 2002թ. <<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը>> վերանայել և համապատասխանեցնել ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցայի 10-ամյա ռազմավարության ծրագրի պահանջներին:
ՀՀ բնապահպանության նախարարություն
Նմանատիպ նյութեր
1257 դիտում
18:39 17-06-2016
Հունիսի 17-ը` անապատացման դեմ պայքարի միջազգային օր
3640 դիտում
15:33 16-06-2014
Հայաստանում անապատացման դեմ պայքարի հարցը ռազմավարական նշանակության ունի. ՀՀ Բնապահպանության նախարարություն
1695 դիտում
14:54 22-07-2014
«Զիկատար» բնապահպանական կենտրոնում քննարկվել են անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի հետ կապված հարցեր
Այս բաժնից
1069 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
928 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1348 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է