211652_close_icon

Նոր գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Արարատի մարզի որոշ բնակավայրերում՝ նոյեմբերի 25-ին

views-count2005 դիտում article-date 13:25 21-11-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի` Գոռավան, Վանաշեն, Եղեգնավան և Լուսառատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր