1695 դիտում
14:54 22-07-2014
«Զիկատար» բնապահպանական կենտրոնում քննարկվել են անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի հետ կապված հարցեր
ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոնում հուլիսի 18-ից 20-ը անց է կացվել «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի ներդաշնակեցում և ազգային զեկույցի մշակում» թեմայով աշխատանքային սեմինար: Ազգային զեկույցի մշակման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվությամբ հանդես է եկել ՀՀ ԲՆ ՙԲնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը: Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները՝ <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի10-ամյա ռազմավարության հետ ներդաշնակեցման հարցերի վերաբերյալ զեկուցել է ծրագրի փորձագետ, աշխարհագրական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը:
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, բնապահպանական բնագավառի համակարգող Յուրի Պողոսյանը ներկայացրել է մշակման փուլում գտնվող անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի առանձնահատկությունները:
Սեմինարին մասնակից փորձագետները քննարկել են Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Սեմինարին հրավիրված հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչները գիտնականների և փորձագետների հետ քննարկել են բնապահպանական թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, ինչից հետո բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր են ուղղել վերջիններիս: «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը մասնավորապես ներկայացրել է բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում ոլորտի գիտական ներուժն օգտագործելու ուղղությամբ Բնապահպանության նախարարության ձեռնարկած քայլերի մասին: Հարցուպատասխանին մասնակցել և իրենց հուզող հարցերն են բարձրացրել նաև «Զիկատար» բնապահպանական կենտրոնի հարակից համայնքների պատանի բնապահպան-ակտիվիստները:
Նմանատիպ նյութեր
2604 դիտում
17:10 31-01-2019
Անապատացման դեմ պայքարի 2019-2020թթ. գործողությունների ազգային ծրագիրը հաստատվել է
1267 դիտում
18:45 04-12-2023
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին