ԱԱ-2014. Սեֆերովիչը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Շվեյցարիային. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության չորրորդ խաղային օրը մեկնարկեց Էկվադոր – Շվեյցարիա հանդիպումով, որը ընթացավ դրամատիկ սցենարով: 22-րդ րոպեին Էներ Վալենսիան գլխի հարվածով առաջ մղեց Էկվադորին, սակայն 48-րդ րոպեին Ադմիր Մեհմեդին կրկին գլխի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Թվում էր, թե ընթացիկ մրցաշարում առաջին անգամ կգրնացվի ոչ-ոքի արդյունք, սակայն 93-րդ րոպեին շվեյցարացիների կայծակնային հակագրոհի արդյունքում փոխարինման դուրս եկած Հարիս Սեֆերովիչը հաղթանակ պարգևեց իր թիմին:
[b]Շվեյցարիա – Էկվադոր`2:1[/b]
Գոլեր` Մեհմեդի 48’, Սեֆերովիչ 93’ – Է. Վալենսիա 22’