ԱԱ-2014. Մեսսին վերջին րոպեներին հաղթանակ պարգևեց Արգենտինայի հավաքականին. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 10-րդ խաղային օրը սկսվեց F խմբի Արգենտինա – Իրան հանդիպումով, որը դրամատիկ ավարտ ունեցավ: Խաղի հերոս դարձավ Լիոնել Մեսսին, ով 91-րդ րոպեին հրաշալի հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Հանդիպումն անցավ արգենտինացիների բացահայտ առավելությամբ: Հարկ է նշել, որ Իրանի հավաքականը նույնպես փորձում էր պարտքի տակ չմնալ և մեկընդմերթ դիմում էր սուր հակագրոհների: Երկրորդ խաղակեսում իրանցիները մրցակցի դարպասը գրավելու համար երեք իրական պահ ստացան, սակայն չկարողացան աչքի ընկնել դիպուկությամբ: Իսկ ահա Արգենտինան ցույց տվեց իր բարձր կարգը, որի շնորհիվ կարողացավ պարտության մատնել համառ մրցակցին: Այդպիսով Արգենտինայի հավաքականը իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
[b]Արգենտինա – Իրան`1:0[/b]
Գոլ` Մեսսի 91'