Նյու Յորքում հրաձգության հետևանքով տուժել է 3 մարդ
ԱՄՆ֊ի Նյու Յորք նահանգում հրաձգություն է իրականացվել, որի հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է CBS-ը։
Դեպքը գրանցվել է նահանգի հարավարևելյան Յոնկերս քաղաքում՝ պիցերիայի մոտ։ Կրակողի մասին առայժմ տեղեկություն չկա։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Վիրավորներից մեկը 28-ամյա մի տղամարդ է, 31-ամյա կին և 9-ամյա աղջիկ։ Նրանց բոլորին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։