Նյու Յորքում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 11 մարդ
Նյու Յորքում 5 հարկանի շենքում պայթյունի հետևանքով տուժել են ավելի քան 11 մարդ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն հղում անելով NY1 հեռուստաընկերությանը:
«Հիմնականում մեծ մասը թեթև վիրավորներ են»,- ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել է: Բացի այդ վնասվել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Շենքի առաջին հարկում տեղակայված է եկեղեցի, իսկ մյուս հարկերը բնակելի են: