Նյու Յորքում խոշոր հրդեհի հետևանքով տուժել է մոտ 30 մարդ
Նյու Յորքի հարավային Սթանետ Այլենդ շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է 2 բազմաբնակարան շենք։ Հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 29 մարդ։ Այս մասին հայտնում է NBC֊ն։
Տուժածներից 6֊ն երեխաներ են, 18֊ը՝ փրկարար ծառայության աշխատակիցներ։ Ըստ բժիշկների խոսքերի՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն սրտի արատով մի կին ծանր վիճակում է գտնվում։
Պայթյունի մասին հրշեջ ծառայությունն ահազանգ է ստացել մոտ 01։00֊ին, որից հետո դեպքի վայր 200 հրշեջներ են ժամանել։ Հրդեհի պատճառները ճշտվում են։