Նյու Յորքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 16 մարդ
Նյու Յորքի Կունիս շրջանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 16 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ըստ քաղաքի հրշեջ ծառայության տվյալների՝ ներկայումս կրակն արդեն հանգցվել է։ Հրդեհի բռնկման պատճառների մասին տվյալներ չկան։ Հայտնի է միայն, որ բռնկման օջախը գտնվել է շենքի 5֊րդ հարկում։
Դեպքի հետ կապված ոստիկանությունը հետաքննություն է սկսել։