211652_close_icon
views-count2343 դիտում article-date 14:10 20-05-2014

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. դատապարտյալի հարազատները դիմում են ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին

Ներկայացնում ենք Արտակ Հակոբյանի կնոջ՝ Կարինե Հակոբյանի նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին. «Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03:00-ին, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ ամուսնուս՝ Արտակ Հակոբյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Նրա մոտ ախտորոշվել է «սուր պանկրեատիտ»՝ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում: Այժմ նրա վիճակը գնալով վատանում է: «Արթիկ» ՔԿՀ-ի հիմնարկի բժիշկը ՔԿՀ վարչությանն է ներկայացրել դատապարտյալի առողջական վիճակը, որ նրան շտապ պետք է տեղափոխեն Երևանի քաղաքացիական հիվանդանոց (նեղ մասնագիտական բազմապրոֆիլային հիվանդանոց), սակայն մինչ այժմ ամուսնուս չեն տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ-ից Քաղաքացիական հիվանդանոց: Ինչպես նաև այս տարվա մարտի 24-ին ամուսինս ծանր վիրահատության է ենթարկվել. հեռացրել են լեղապարկը և նշանակել են 3-րդ կարգի հաշմանդամություն»: Դատապարտյալի կինն այս ամենը վերաորակում է որպես թշնամություն՝ ասելով, որ թշնամություն են անում իր ամուսնու հետ, այսինքն՝ սպասում են, որ Ա. Հակոբյանը մահանա: «Գնալով ամուսնուս որովայնը փքվում է, և վտանգը մեծանում է: Սպասում են, որ նա մահանա, որ արդարանան ու ասեն՝ «հիվանդ էր՝ մահացավ»: Պարոն Սերժ Սարգսյան, Պարոն Գևորգ Կոստանյան: Դիմում եմ և խնդրում Ձեր անմիջական միջամտությունը՝ այս հարցում: Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:

Նմանատիպ նյութեր