211652_close_icon
views-count113934 դիտում article-date 11:54 04-06-2021

Աղմկահարույց սպանության գործով, որը տեղի ունեցավ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, որոնվում է ՌԴ 24-ամյա քաղաքացի. հայտնաբերվել է նաև հանցագործության ենթադրյալ գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում արդեն կա ենթադրյալ կասկածյալ՝ հունիսի 2-ին Երևանում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, Գավառ քաղաք բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանին սպանելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 24-ամյա Ալեքսանդր Բ-ն։ Իսկ դարձյալ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ աղբամանում, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր պահուստատուփով, որի մեջ եղել է նաև 5 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Կան հիմնավոր կասկածներ, որ նշված ատրճանակով է Ալեքսանդր Բ-ն մահացու հրազենային վնասվածք պատճառել Հ. Վարդանյանին։

Ատրճանակը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, կենսաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր, որոնք աշխատել են մի քանի ուղղություններով։

Ղեկավարները եղել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանը։

Ոստիկաններն ու քննիչները 3 տասնյակից ավելի հասցեներում են եղել ու կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ դրական արդյունքի են հասել։

Օպերատիվ խմբերը պարբերաբար կատարված աշխատանքների մասին  տեղեկություններ են փոխանցել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, վերջինս էլ՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանությունից առաջ կասկածյալը նախօրոք գնել է թռիչքի տոմս ու սպանությունը կատարելուց հետո «Շիրակ» օդանակավայանից լքել է Հայաստանի տարածքը։ 

Հանցագործությունը կարելի է համարել ամբողջական բացահայտված, մնում է՝ Հայաստանի իրավապահները դիմեն ՌԴ իրենց գործընկերներին, որպեսզի նրան արտահանձնեն Հայաստան։ Իսկ նա լավ պատրաստված է եղել. մի քանի տեղեր փոխել է իր հագուստները։ 


Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք էին բերել կարևոր փաստեր՝ հունիսի 2-ին Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը նա եղել էր բժշկական դիմակով, գլխարկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել էր դեմքը, ինչը ֆիքսվել էր նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։

Պարզվել էր նաև, որ սպանությունը կատարվել էր «Մակարով» տեսակի ատրճանակից։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չէինք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել էր տեղեկությունները, թե այդ սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Սպանության կասկածանքով որոնվող ՌԴ քաղաքացի՝ 24-ամա Ալեքսանդր Բ-ն է

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 275+
275+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր